RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 12:43:39Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց
2020-08-12 11:58:57Կորոնավիրուսի 201 նոր դեպք, 335 առողջացած, 3 մահ
2020-08-12 11:50:26Ռուսաստանը արտոնագրել է իր պատվաստանյութը
2020-08-12 11:48:26Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է(մաս 3 վերջին)
2020-08-12 11:47:194,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի արևելքում
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1150, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԱՆԱՆԴ-ԿԱՌԼՍԵՆ ՄՐՑԱԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՉԵՆՆԱՅՈՒՄ

Բաքվում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում որոշվել է աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն եզրափակիչ մրցախաղն անցկացնել Հնդկաստանի Չեննայ քաղաքում:

Մինչ այդ Նորվեգիայի շախմատի ֆեդերացիան բաց նամակ էր հղել ՖԻԴԵ-ի ղեկավարությանըՙ կոչ անելով Անանդ-Կառլսեն մրցախաղի անցկացման համար կազմակերպել մրցույթ եւ քաղաքներից հայտեր ընդունել: Ավելի վաղ մրցախաղի կազմակերպման ցանկություն էր հայտնել Փարիզը, որն ավելի մեծ մրցանակային հիմնադրամ էր առաջարկել, քան հնդկական Չեննայը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նիստի ժամանակ տեղեկացրել է, որ դեռեւս 2 տարի առաջ, երբ քննարկվում էր Անանդի եւ Գելֆանդի եզրափակիչ մրցախաղի անցկացման վայրի հարցը, Չեննայը Անգլիայի հետ հայտ էր ներկայացրել: Ի վերջո որոշվել էր մրցախաղն անցկացնել Մոսկվայում, իսկ Չեննային իրավունք էր վերապահվել առաջինը հայտ ներկայացնելու աշխարհի առաջնության հաջորդ մրցախաղը կազմակերպելու ժամանակ:

Չեննայը պատրաստ է ապահովել 2 մլն 550 հազար դոլար մրցանակային հիմնադրամ: Փարիզը 600 հազար դոլար ավելի էր առաջարկել:

Ինչպես հայտնի է, Մագնուս Կառլսենը դեմ է մրցախաղը Հնդկաստանում անցկացնելուն: Այս առնչությամբ Իլյումժինովը հետեւյալ պարզաբանումն է կատարել. «Կառլսենի կողմից Չեննայում խաղալուց հրաժարվելու մասին պաշտոնական որեւէ գրություն չենք ստացել: Պարզապես եղել են հանդիպումներ Կառլսենի շահերը պաշտպանող փաստաբանների հետ: ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը քննարկեց բոլոր փաստերն ու որոշում կայացրեց Չեննայի օգտին: Եթե Մագնուս Կառլսենը հրաժարվի Անանդի հետ մրցախաղից, ապա շախմատային թագի հավակնորդ կդառնա Վլադիմիր Կրամնիկը, որը Լոնդոնում միայն լրացուցիչ գործակիցներով էր զիջել Կառլսենին 1-ին հորիզոնականը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ