RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Տեղադրվել է` 2013-05-09 23:22:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

Վ. Պ.

Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի փոփոխություն է տեղի ունենում, առաջնահերթություններ են հայտարարվում, ու դրանց մեջ մշտապես տեղավորում են հակամարտությունների լուծմանը նպաստելու «պատրաստակամությունը», ոմանք էլ անգամ ինչ-որ քայլեր են փորձում ձեռնարկել, առայժմ անարդյունք:

Հիմա էլ ԵԱՀԿ գործող նախագահն Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան է, որը, պարզվում է, հունիսի 17-20-ը այցելելու է հարավկովկասյան տարածաշրջան: Այդ մասին, ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի, տեղեկացրել է ինքը` Կոժարան, մայիսի 8-ին Վաշինգտոնումՙ ԱՄՆ Հելսինկյան կոմիտեում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Հրաշալի է, երբ ԵԱՀԿ գործող նախագահն իր երկրի համար առաջնահերթություն է հայտարարում «հակամարտությունների լուծման հարցում առաջընթացի գրանցումն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը»: Կոժարայի ընդգծմամբՙ տարածաշրջանի անվտանգության համար կենսական նշանակություն ունի ձգձգված հակամարտությունների հարցում առաջընթացի գրանցումը, որի պատճառով էլ ԵԱՀԿ գործող նախագահի առաջին պաշտոնական այցը եղավ Մոլդովա:

Ուկրաինայի ԱԳ նախարարն այս համատեքստում էլ տեղեկացրել է, որ հունիսի 17-20-ը կայցելի Հարավային Կովկաս: Միեւնույն ժամանակ, Լեոնիդ Կոժարան իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերինՙ «ընդգծելով հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանման» անհրաժեշտությունը:

Այս ամենը լիովին տեղավորվում է հայկական կողմի` հակամարտության լուծման տրամաբանության մեջ, սակայն դժվար թե Ադրբեջանում այսպիսի մոտեցումները դրական արձագանքի արժանանան: Եվ ամենայն հավանականությամբ, նախորդ գործող նախագահների նման, Ուկրաինայի արտգործնախարարն էլ բարի ցանկություններով կսահմանափակվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ