RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Տեղադրվել է` 2013-05-09 23:22:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2160, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՄՈՍԿՎԱՅԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ

Պ. Ք.

Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ 2013 թ. մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված զորահանդեսն աչքի ընկավ ցուցադրված ռազմական տեխնիկայի աննախադեպ քանակությամբ: Զորահանդեսներին մարտամեքենաների մասնակցության ավանդույթը Ռուսաստանում վերականգնվել էր 2008 թվականին:

Կարմիր հրապարակի սալահատակի վրայով երեկ 12 րոպեում անցավ 101 միավոր ռազմական տեխնիկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Խումբ-խումբ անցան Turp զրահապատ ավտոմեքենաներ, T-90A տանկեր, Meta-C ինքնընթաց հրետակայանքներ:

Մեքենայացված շարասյան կազմում անցան Тополь-М շարժական հրթիռահամալիրներ, C-400 триумф զենիթահրթիռային համակարգի արձակման կայանքներ, նորագույն զենիթային հրթիռաթնդանոթային համալիրներ եւ այլն:

Հանդիսությանը մեծ դիտարժանություն հաղորդեց ՌԴ օդուժի 68 զանազան ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասնակցությունը: Ավիատեխնիկայի ցուցադրությունն ավարտվեց СУ-25БМ գրոհիչ ռազմօդանավերի թռիչքով, 300 մետր բարձրության վրա անցնելովՙ մեքենաները ծուխ արձակեցին եւ երկինքը գունավորեցին ռուսական դրոշի երեք գույներով:

Մոսկվայում ժամը 22-ին տոնակատարությունն ավարտվեց գունագեղ հրավառությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ