RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Տեղադրվել է` 2013-05-09 23:22:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1205, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ստամբուլի «Բելգե» հչատարակչատունը, որի տնօրենը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն է, «Ինձ թաղեք առանց լողացնելու» վերտառությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր գիրք է հրատարակել: Գրքում ներկայացվում են Հայոց ցեղասպանության ականատեսների եւ նրանց հարազատների վկայություններն ու պատմությունները:Ռագըփ Զարաքոլուն գրքի շնորհանդեսի ժամանակ նշել է, որ ստեղծագործությունը կարեւոր աշխատություն է Թուրքիայի պաշտոնական շրջանակների այն պնդումների դեմ, որ, իբր, «հայերին քրդերն են կոտորել»:Զարաքոլուն հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին աշխատությունը հեղինակը գրել է 126 ականատեսների կամ նրանց հարազատների հետ ունեցած զրույցների հիման վրա:Գրքում ներկայացվում է 1915 թ-ի ցեղասպանության կենդանի վկաներից Մեհմեդե Էրսենի վկայությունը, որում նա պատմել է ցեղասպանության տարիներին Համիդիե գնդերում իր ծառայության ժամանակ տեսածների մասին: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել է Երիտթուրքերի կողմից, ովքեր քրդական ցեղերի առաջնորդ ներին համոզել են մասնակցել հայերի կոտորածներին:Ցեղասպանության մի այլ ականատես Մելլե Ալի Յըլդըզը պատմում է, որ իշխանությունների կողմից քրդաբնակ շրջաններ ուղարկված թուրք իմամները հատուկ հրովարտակներ էին արձակում այն մասին, որ եթե քուրդը 7 հայի սպանի, նրա առաջ կփակվի դժոխքի դուռը, իսկ եթե 8 հայի սպանի, նրա առաջ կբացվի դրախտի դուռը: Նրա խոսքով` 147 քուրդ հոգեւորականներ հայերին չկոտորելու համատեղ հրովարտակ են արձակել:զրույցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ