RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Տեղադրվել է` 2013-05-09 23:22:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1201, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՔԱՐԴԱՇ ՕՆՆԻԿԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ԼԵՐԱՆ ՈԳԻՆ»

Հ. Ծ.

Գլենդեյլում գործող «Ապրիլ» գրախանութում մայիսի 4-ին տեղի է ունեցել նյույորքաբնակ քանդակագործ, մանկավարժ, գրող եւ հասարակական գործիչ Քարդաշ Օննիկի «Լերան ոգին» հատորի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Հատորը բաղկացած է 2 գրքերիցՙ մեկը արեւմտահայերենով, մյուսըՙ արեւելահայերենով գրված: Անգլերեն բնագրից հատորը թարգմանել են Իշխան Ճինբաշյանն ու Շուշան Մանուկյանը:

«Ցանկացա, որ բոլորին էլ մատչելի լինի հատորը», ասել է Օննիկը: Նա ծնվել է Զահլեում (Լիբանան) 1941-ին եւ 1958-ի եղբայրասպան կռիվներից փախչելով հաստատվել է Նյու Յորքում:

«Լերան ոգին» տարածաշրջանային իրադարձությունների ժամանակագրական պատմություն է, շաղախված արվեստի, հոգեւորի եւ միջմշակութային երկխոսության խորհրդածություններով:

Շնորհանդեսի ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխանի բաժին, որից հետո հեղինակը ստորագրել է իր գրքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ