RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1733, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 84

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ 6-Ն ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Լեհաստանի Լեգնիցա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր:

Մովսիսյանը, Պետրոսյանը եւ Մելքումյանը հաղթեցին համապատասխանաբար Նիլս Գրանդելիուսին, Յարոսլավ Պրիզանտին ու Մաթիաս Բլուեբաումին: Սարգսյանն ու Հովհաննիսյանն էլ հաշտություն կնքեցին համապատասխանաբար Սանան Սյուգիրովի եւ Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ:

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Ալեքսանդր Մոիսեենկոն, որը պարտության մատնեց Սերգեյ Վոլկովին: 12 շախմատիստ վաստակել է 3,5-ական միավոր:

Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2,5-ական միավոր: Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Անտոն Շոմոեւի հետ, Փաշիկյանը միավորը կիսեց Կրժիժտոֆ Դուդայի հետ պարտիայում, իսկ Գրիգորյանն ու Գաբուզյանը հաղթանակներ տոնեցին համապատասխանաբար Դավիթ Կանովսկու եւ Արիան Տարիի նկատմամբ:

Տուրն անհաջող էր Ավետիք Գրիգորյանի, Ռոբերտ Աղասարյանի եւ Վլադիմիր Պողոսյանի համար, որոնք պարտվեցին: Էլինա Դանիելյանը հաշտություն կնքելով Վլադիմիր Մինկոյի հետ, վաստակեց 1,5 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ