RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1637, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՋՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Մ. Խ.

Հայաստանի Ազգային ժողովում երեկ բացվեց Ջրի եվրոպական 11-րդ փառատոնը: Փառատոնը տասնամյակից ավելի կենսագրություն ունի եւ որ երկրում էլ գումարվի` լավագույն առիթն է դառնում ողջ աշխարհում այժմ սրված ջրի հիմնախնդիրները քննարկելու, ջրային պաշարների կառավարման ուղղությամբ ներդրված ջանքերի մասին խոսելու եւ ոլորտում համագործակցության ձեւաչափեր մշակելու համար: Հայաստանում փառատոնը ներկայացնում են 15 երկրներ` անդամ 25 երկրներից: Փառատոնի մասնակից երիտասարդներին ուղղված խոսքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արդեն երրորդ տարին Հայաստանի Ազգային ժողովում գործում է Երիտասարդական խորհրդարանը, դիտելով որպես տարբեր խնդիրների, այդ թվում` ջրի հիմնախնդիրների վերաբերյալ համագործակցության հարթակ: ԱԺ նախագահի ելույթում այսպիսի մտքեր կային. «Ժողովրդական խոսք կաՙ ջուրը կյանք է: Այս արտահայտությունը պատահաբար չի ծնվել, այլ վկայում է, որ բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդների ու ազգերի համար ջուրն ունեցել է կենսական ու բախտորոշ նշանակություն: Որ ջրի համար ու ջրի պատճառով նույնիսկ պատերազմներ են տեղի ունեցել, ավելի է հաստատում եւ ընդգծում ասվածի կարեւորությունը: Սա նշանակում է, որ ջուրը նաեւ քաղաքականություն է, որը կարող է իսկապես ճակատագրական դեր խաղալ աշխարհաքաղաքական զարգացումներում», ասաց Հ. Աբրահամյանը` արդյունավետ աշխատանք մաղթելով փառատոնի բազմօրյա աշխատանքին: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը փոխանցեց նաեւ նախագահ Սարգսյանի ուղերձը:

Ողջույնի խոսքում նիստը նախագահողներ, Ջրի եվրոպական երիտասարդական 10-րդ պառլամենտի նախագահ Մարիա Երմիլովան եւ Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կարապետ Կոգարովը եւս ընդգծեցին ջրի կենսական կարեւոր նշանակությունը` ոլորտում հաջողության գրավական համարելով միջազգային ջանքի միավորումը: Երեկվա բացմանը եւ քննարկմանը միջազգային ճանաչմամբ ոլորտային մասնագետներ եւ հյուրեր էին մասնակցում: Հետագա օրերին նախատեսված են քննարկումներ, այցելություններ, մշակութային օրակարգ, իսկ Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի աշխատանքը կավարտվի մայիսի 19-ին կրկին Ազգային ժողովում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ