RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1101, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԿԲԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ի. Պ.

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ ընդունել է Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է բարեգործական առաքելությամբ, իսկ առաքելությունը Հայաստանում մանկական նոր հիվանդանոց բացելն է:

Ըստ Ռենատո Լաուրոյի ` Հայաստանում մանկական հիվանդանոց բացելու գաղափարը ծնվել է Իտալիայում` այդ ժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ հանդիպումներից հետո:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ` Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանը, 40 հազար ուսանողով, հիվանդանոցներ բացելու արդեն իսկ մեծ փորձառություն ունի, կառուցել է մանկական հիվանդանոցներ Ալբանիայում եւ Կոնգոյում, իսկ Հռոմում վերջերս կառուցեց 800 մահճակալով հիվանդանոցային համալիր:

Պատվիրակության անդամները Դերենիկ Դումանյանին ասել են, որ Երեւանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը:

Իտալական պատվիրակությունը, ցուցաբերելով հետաքրքրություն նաեւ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի հանդեպ, պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ