RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



ԹՌՈՒՑԻԿ ՌԵՊԼԻԿՆԵՐ

Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1761, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՀԿ-Ի

Մ. Խ.

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ասում էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, որ խոսում էին ընտրախախտումներից, չկարողացան այդպես էլ ընտրախախտումների փաստեր բերել եւ փոխանակ պատճառն իրենց մեջ որոնեն` իշխանությանը մեղադրելով են զբաղված: Մինչդեռ եթե չկա ընդդիմություն, մոդե՛լն է կիսատ մնում, ՀՀԿ-ի համար էլ դժվար է լինելու հաղթանակը պահել: Նա քննադատում էր միտինգ անելը, որից հուսահատ` մարդիկ տուն են վերադառնում: Իսկ իշխանությանը մնում է արդյունավետ աշխատել, աշխատանքի արդյունքն էլ պետք է հասարակության համար տեսանելի դարձնել, հարգել մարդկանց իրավունքները. որ ընդդիմություն չկա` ՀՀԿ-ն համ իշխանություն պիտի լինի, համ ... ընդդիմություն: Սահակյանն ասում էր, որ դիտորդներն էլ փաստարկ չունեն, իսկ նրանց գնահատականները կրկնում են ընդդիմության ասածները:

Ընդդիմությունն առհասարակ, ըստ Գ. Սահակյանի, զրոյական դաշտում է, եւ դրա պատճառներից է չմիավորվելը, իրենց առաջարկված վերահսկողական մեխանիզմները չընդունելը, չնայած` ուրախ էր նախագահական ընտրություններին Րաֆֆու ստացած 37 տոկոսով: Իսկ ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւանը» ստացել է այնքան, որքան խորհրդարան անցնելիս («Ժառանգությունը»-Մ. Խ.), այնպես որ ոչ իրավական, ոչ բարոյական հիմքեր ունի ընտրությունների անվավեր ճանաչման պահանջ ներկայացնելու. «Թագավոր լինելուց լավ բան» երգը (րաֆֆիականների-Մ. Խ.) ընդհանրապես ցաքուցրիվ արեց ընդդիմությանը:

Իշխանության անելիքները, ըստ Գ. Սահակյանի, շատ են: Նրանից, այո, դժգոհում են, բայց ՀՀԿ-ից լավ այլ կուսակցություն չկա, ով էլ գար իշխանության, բացի ՀՀԿ-ից, Ղարաբաղը կհանձներ (այ, այդ մեկը հազիվ թե-Մ. Խ.): 1 ուժ կա, որ Ղարաբաղը չի հանձնի (բացի, իհարկե, ՀՀԿ-ից, ըստ Սահակյանի), ՀՅԴ-ն, նա էլ սուղ քաղաքական ռեսուրս կամ ռեզերվ ունի, այնպես որ` ՀՀԿ-ն դեռ պետք է մնա իշխանության:

Ընտրությունների թեմայից բացի` Սահակյանն անդրադարձավ Ազատության հրապարակում բողոքի նստացույց անող ազատամարտիկներին, նշելով, որ պետբյուջեով ազատամարտիկների համար ինչ ասես արվել է, դա բավարար չէ, բոլորս պարտք ունենք, եւ հասարակությունը եւս պետք է իր վերաբերմունքը դրսեւորի. «Էս ընտրությունների ժամանակ ընդհանրապես ազատամարտիկներին, Ղարաբաղն էլ էին մոռացել», ասաց:

Արտագաղթի ցուցանիշի բարձր լինելու վերաբերյալ Գ. Սահակյանն իր բացատրությունն ուներ, դա կապեց նոր սերնդի օտար լեզուներ տիրապետելու եւ դրսում ապրելու գաղափարով գայթակղվելու հետ: Արտագաղթի հետ` ներգաղթ էլ կա, թե չէ Րաֆֆին ու Օսկանյանը Հայաստանում չէին լինի, ըստ նրա: Գ. Սահակյանը նաեւ ի պատասխան լրագրողական հետաքրքրասիրության նշեց, թե այսօր մասնակցելու է Աբովյանում Գագիկ Ծառուկյանի կառուցած Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման եւ բացման արարողությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ