RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 924, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԹՈՆԻ ԱՅՈՄԻՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՏՈՒԿ «ԴՈՐԻԱՆՍԻ» ՀԱՄԱՐ

Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել է, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին Lonely Planet երգի համահեղինակն է, որով Dorians-ը ներկայացնում է Հայաստանը Եվրոտեսիլին, որը օրերս տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով մայիսի 16-ին կայանալիք Եվրոտեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին:

Երաժշտի պաշտոնական կայքում ` www.iommi.com-ում, վիդեոն ուղեկցվում է հետեւյալ գրառումով. «Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է եւ մենք տուն ենք վերադառնում: Սակայն մինչ մենք կվերսկսենք շրջագայությունը Black Sabbath-ի հետ, ես ունեմ իմ եվրոպացի երկրպագուների աջակցության կարիքը` դիտե՛ք տեսահոլովակը»:

Երաժիշտն ասել է նաեւ, որ սովորաբար չի դիտում Եվրոտեսիլը, սակայն այս անգամ կհետեւի մրցույթի ընթացքին հեռուստացույցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ