RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 991, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 36

Hollywood Non-Stop ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎՍ ՄԻ ԾՐԱԳԻՐ

Մ. Հ.

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 15-ին եւ 16-ին տեղի կունենա Hollywood Non-Stop համերգային ծրագիրը, որի մեկնարկը տրվել է դեռեւս 2012թ. եւ արդեն հասցրել է հաջողություններ ունենալ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Hollywood Non-Stop-ը բավական հետաքրքրական նախագիծ է. «Ներկա եմ եղել նախագծի համերգներին Վանաձորում ու Երեւանում, որի ընթացքում հնչում են հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի լավագույն մեղեդիները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ Hollywood Non-Stop-ն առաջին հերթին ապացուցում է, որ երիտասարդները սիրում են դասական երաժշտություն. «Այս նախագիծը երիտասարդության եւ երաժշտության սինթեզն է»:

Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների մեղեդիներ:

Նշենք, որ Hollywood Non-Stop ծրագիրը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի կատարմամբ ներկայացվել է երեւանյան 8 բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանողներ ունկնդրել են հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը: Իսկ արդեն 2013 թվականին նախագիծը ներկակացվել է նաեւ հանրապետության մարզերում` Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում, իսկ առաջիկայում նախատեսվում է նաեւ Արցախում:

Ընդգծենք, որ ՀՊԵՆ-ն բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն ուղղված է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Համերգները տեղի են ունենում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ