RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1922, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 54

«ԱՐՏ-ՖԵՍՏԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖԼԵՇՄՈԲՈՎ

Մ. Հ.

Երեկ մեկնարկեց «Արտ-ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որը կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում` ֆլեշմոբով, որին մասնակցելու համար պարտադիր չէ պարային կրթություն ունենալ:

Պարային համարների համակարգողը Թենի Մաթյանն է, որը բեմադրել էր աշխույժ պարեր` խառնելով պարային մի քանի ոճեր:

Ի դեպ, փառատոնին 170-ից ավելի հայտատուներ են եղել, որոնցից ընտրվել է 130-ը: Նշենք, որ փառատոնին կարող են մասնակցել 16-35 տարիքի ստեղծագործողներ: Բոլոր մանակիցներին կտրվեն մասնակցության դիպլոմներ, կլինեն նաեւ ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակներ, իսկ ցուցադրությունների մուտքը կլինի անվճար:

Թատերական արվեստ-ներկայացումները կցուցադրվեն մայիսի 13-19 ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոնում (Երեւան, Ամիրյան 26) եւ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (Երեւան, Սայաթ-Նովա 4):

Կինոարվեստ-ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 16 եւ 18-ին, ժամը 20:30, Նարեկացի արվեստի միությունում (Երեւան, Վարդանանց 16/1)

Կերպարվեստ-ստեղծագործությունները կցուցադրվեն մայիսի 15, 17-ին, ժամը 14:00-19:00 (Մարտիրոս Սարյանի անվան պուրակում)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ