RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 36

ԳԵՒՈՐԳ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«ԱԶԴԱԿ»

«Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում կայացել է լիբանանահայ մտաւորական, երաժշտագետ, կրթամշակութային գործիչ Գեւորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում: Այն կազմակերպել էր Համազգայինի Լիբանանի շրջանային վարչությունը:

Սփյուռքահայ մտաւորականին նվիրված հուշ-երեկոյին խոսք են արտասանելՙ Համազգայինի անունից գրող Սարգիս Կիրակոսյանը, Համազգայինի Ճեմարանի տնօրէն Տիգրան Ջինբաշյանը, Հունաստանից հատուկ Բեյրութ ժամանած հասարակական գործիչ եւ Գեւորգ Գանտահարյանի աշակերտ Միհրան Քյուրտօղլյանը եւ Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ Նարեկ արք.: Գեղարվեստական հայտագրով հանդես են եկել Գեւորգ Գանտահարյանի ղեկավարած «Շնորհալի» եւ «Գուսան» երգչախմբերը:

Բանախոսներն ընդգծել են ազնիվ հայի, մանկավարժի, երաժշտագետի եւ հասարակական գործչի նկարագրային առաքինություններն ու հայ կյանքում ներդրած այն վիթխարի վաստակը, որի տակ արձանագրվել է Գեւորգ Գանտահարյանի անունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ