RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1006, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ

Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում 2 անգամ գրավելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» դարպասը, Հենրիխ Մխիթարյանն իր գոլերի թիվը հասցրեց 24-ի եւ արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: Մինչ այդ Ուկրաինայի առաջնություններում մեկ մրցաշրջանում բոլորից շատ գոլեր (22-ական) էին խփել Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստներ Սերգեյ Ռեբրովն (1997/98-ին) ու Մաքսիմ Շացկիխը (2002/03-ին):

Առաջնության ավարտին դեռ 2 տուր կա, այնպես որ Մխիթարյանը պետք է փորձի գերազանցել նաեւ «Շախտյորի» արդյունավետության բացարձակ ռեկորդը, որը պատկանում է թիմի հանրահայտ ռմբարկու Վիտալի Ստարուխինին: Վերջինս 1979-ին ԽՍՀՄ առաջնությունում 26 գոլի հեղինակ է դարձել:

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան Corriero dello Sport-ի թղթակցին տեղեկացրել է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով բանակցում է Թուրինի «Յուվենտուսի» հետ: Ըստ Ռայոլայի, եթե այդ տեղափոխությունը չկայանա, ապա կդիտարկեն եվրոպական առաջատար այլ ակումբներից ստացված առաջարկությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ