RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1763, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 74

Ի՞ՆՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ՊՈՊՈՎ-ՖՈՐ-ՔԵԼԼԻ ԵՌՅԱԿԸ

Վ. Պ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը վերահաստատել են այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են մեծացնել լարվածությունը կամ վնասել խաղաղ գործընթացին:

ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ երեկ Կրակովում տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի ու Յան Քելլիի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: «Համանախագահները եւ արտգործնախարարները քննարկել են խաղաղ գործընթացն առաջ տանելու հնարավոր ուղիները», ասվում է հաղորդագրությունում:

Ըստ նույն հայտարարությանՙ արտգործնախարարները մտքեր են փոխանակել ներկա իրավիճակի առնչությամբ` վերահաստատելով իրենց պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու ուղղությամբ:

Թերեւս ստանդարտ ձեւակերպումներից զատ հայտարարության մեջ, բացառիկ մոտեցմամբ, նշվում է, թե համանախագահները ԱԳ նախարարների հետ քննարկել են «վստահության կառուցման մի շարք միջոցներ` օգնելու հաշտեցման մթնոլորտի ձեւավորման ստեղծմանը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները այս ամսվա վերջին կրկին կլինեն տարածաշրջանում` «այդ հարցերը քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ