RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



ՌՈՒՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԴԻՆ

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2160, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 92

ԼԱՎՐՈՎ. «ՍԻՐԻԱՆ ԿՍՏԱՆԱ C-300 ՀՐԹԻՌՆԵՐ»

«Նյու Յորք թայմսը» գրում է նաեւ արդիական «Յախոնտ» հրթիռների առաքման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին տրված հարցազրույցում ասել է, որ սիրիական տարածքի վրա իսրայելական օդուժի ձեռնարկած գրոհներից շատ առաջ Սիրիային C-300 զենթահրթիռային համալիրներ մատակարարելու վերաբերյալ ընդունված որոշումը պետք է կատարվի:

«Հակաօդային պաշտպանության համակարգերը առհասարակ մատակարարվում են գնորդ երկրին օդային հարձակումներից պաշտպանելու համար: Այդ պայմանագրերը կնքվել են շատ ավելի վաղ, քան անցյալ տարի եւ վերջերս Սիրիային հասցված օդային հարվածները», ասել է Լավրովը, որի խոսքը մեջբերում է Ինտերֆաքս գործակալությունը:

Հարցազրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ C-300-ների մատակարարման նպատակը սիրիական տարածքի պաշտպանությունն է օդային հարվածներից: Իսրայելը դեմ է մատակարարմանը եւ վախենում է, որ C-300-ները տարածաշրջանում կարող են արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը:

ՌԴ արտգործնախարարը ընդգծել է, որ Մոսկվան Ասադի վարչակարգի հետ նոր համաձայնագիր չի ստորագրել, բայց պարտավոր է կատարել ավելի վաղ ստորագրած պայմանագրերը, որոնք, նրա խոսքերով, լիովին համապատասխանում են միջազգային նորմերին ու պահանջներին:

«Նյու Յորք թայմս» թերթը իր հերթին պնդում է, թե Մոսկվան սկսել է Սիրիային մատակարարել որոշ նորագույն զինատեսակներ: Խոսքը արդիականացված հականավային «Յախոնտ» թեւավոր հրթիռների մասին է: Անցյալում սիրիացիները ստացել էին սովորական «Յախոնտ» հրթիռներ, բայց նորերն ունեն կատարելագործված ռադար, որը մեծացնում է դրանց արդյունավետությունը:

«Արդիականացված թեւավոր հրթիռների շնորհիվ Բաշար Ասադի վարչակարգը կկարողանա ի չիք դարձնել ծովային սահմանափակ, թռիչքազերծ գոտու ստեղծման կամ սահմանափակ օդային հարձակման միջոցով ընդդիմությանն օգնելու Արեւմուտքի բոլոր փորձերը», ենթադրում է «Նյու Յորք թայմսը»:

Թերթի աղբյուրները հետախուզական գաղտնի տեղեկություններին առնչվող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ են: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանից եւ Ռուսաստանից Բաշար Ասադի ստացած զինատեսակները նրան կօգնեն պահպանելու իր դիրքերը: Վաշինգտոնում ենթադրում են, որ դա բացասաբար կանդրադառնա Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա: Դրանց անցկացմանը նպաստելու նպատակով հունիսի սկզբին անցկացվելու է միջազգային կոնֆերանս, որին պետք է մասնակցեն Սիրիայի պաշտոնական իշխանությունների եւ ապստամբական շարժման ներկայացուցիչները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ