RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1224, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ԳՅՈՒՄՐՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ Է

Գ. Մ.

Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազան սկսել է լրջորեն վերազինվել: Նման տեղեկություն է հրապարակել ռուսաստանյան ԻԱ ՌԵԳՆՈՒՄ գործակալությունը, նշելով, թե ինչպես հայտնել է Ռուսաստանի զինված ուժերում իր աղբյուրը, բազան սկսել է սպառազինվել նորագույն ծանր տեխնիկայով, իսկ շուտով կստացվի տարածաշրջանում նմանը չունեցող լուրջ հրթիռային սպառազինություն: «Շատ հավանական է, որ խոսքը վերաբերում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրին եւ «Տորնադո» համազարկային համակարգին»,- նշել է աղբյուրը: «Իսկանդեր-Մ»-ն կարող է մեծ ճշգրտությամբ խոցել մինչեւ 500 կմ հեռավորությամբ նպատակակետերը, ընդսմին հրթիռի թռիչքի հետագծի առանձնահատկություններով պայմանավորված, այժմ գոյություն ունեցող կամ մշակվող որեւէ հակահրթիռային համակարգի կողմից դրանց վնասազերծումը հնարավոր չի համարվում:

Գործակալությունը փոխանցել է ռուսաստանյան հրատարակություններից մեկի օրերս հայտնած եւս մի տեղեկություն, ըստ որի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ստացել է զենիթահրթիռային ստորաբաժանումների համար նախատեսված կառավարման նոր շարժական կայանքներ: Վերջիններիս հնարավորությունները թույլ են տալիս մինչեւ 100 կմ շառավղով հայտնաբերել ավելի քան 100 օդային նպատակակետեր եւ դրանցից 10-ից ավելին միաժամանակ ուղեկցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ