RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Տեղադրվել է` 2013-05-18 00:10:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1214, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցները լուսավորվում էին նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, 1913 թ.ՙ 228: Ինչպես երեւում է բերված թվերից, Երեւանում նավթային լապտերների թիվը մինչեւ 1906 թ. ավելացել է, իսկ դրանից հետո կտրուկ անկում ապրել: Այս հանգամանքը պայմանավորված է 1907 թ. «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործմամբ: Երեւանի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրական էներգիայով աշխատող լապտերներով: Չնայած էլեկտրակայանի առկայությանը, նավթային լապտերները շարունակեցին գոյություն ունենալ մինչեւ 1920-ական թվականները:

Երեւանում օգտագործվում էին երկու տեսակի լապտերներՙ հասարակ եւ «Գալկինի»: 1880 թ. կապալառուն 83 վառվող լապտերի համար ստացել է 2058 ռուբլի 50 կոպեկ, 1889 թ. փողոցների, պուրակների լուսավորության ծախսերը կազմել են 4784 ռուբլի, 1913 թ.ՙ 2451 ռուբլի:

Նավթային լապտերները միացվում էին մութն ընկնելուց հետոՙ մինչեւ ժամը 23-ը: Աստաֆյան փողոցում (այժմՙ Աբովյան) 1913 թ. 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզվում էին խավարի մեջ: Նորքի փողոցները չէին լուսավորվում: Թաղամասի լուսավորության վիճակը ծանր էր նաեւ 20-րդ դարի սկզբներին: 1905 թ. Նորքի փողոցներում կային ութ հին նավթային լապտերներ, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ