RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#080, 2013-05-16 > #081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013



Տեղադրվել է` 2013-05-18 00:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1551, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին երեկ մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ: 38-ամյա դարպասապահը մինչեւ 2014-ի հունիսը կլինի ռուսական անվանի ակումբի անդամ: Ընթացիկ մրցաշրջանում Բերեզովսկին հազվադեպ էր հայտնվում թիմի հիմնական կազմում: Դժվար թե հաջորդ մրցաշրջանում էլ իրավիճակը փոխվի: Սակայն պայմանագրի երկարաձգումը շատ կարեւոր է նախեւառաջ ՀՀ հավաքականի համար: Այն հնարավորություն կընձեռի փորձառու դարպասապահին լավ մարզավիճակում գտնվել եւ եւս մեկ տարի պաշտպանել մեր ընտրանու դարպասը:

«Ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին պայմանավորվածությունը վաղուց կար: Մնում էր միայն ստորագրել: Վերջապես դա տեղի ունեցավ: Երջանիկ եմ, որ մնում եմ «Դինամոյի» պես հզոր ակումբի մի մասնիկը: Այս մրցաշրջանում հազվադեպ էի խաղադաշտ դուրս գալիս, սակայն հուսով եմ, որ կարող եմ դեռ օգտակար լինել թիմին: Կարեւորը, որ մեր թիմը հաղթի», նշել է Ռոման Բերեզովսկին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #82, 18-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ