RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1462, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 37

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՏԱՃԵԼ Է ԿՐՈՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Հ. Չ.

Եզրակացնում է ԱՄՆ պետքարտուղարության զեկուցագիրը

Հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության «Միջազգային կրոնական ազատությունների» զեկուցագիրը: Դրա Թուրքիային վերաբերող հատվածը առաջացրել է թուրքական կառավարամետ լրատվամիջոցների տարակուսանքը: Ինչո՞ւ: Հարցին պատասխանում է զեկուցագրի համապատասխան հատվածը:

Ըստ զեկուցագրիՙ թուրքական սահմանադրությունն ու օրենքը թեեւ պաշտպանում են ընդհանուր առմամբ կրոնական ազատությունները երկրում, սակայն առկա են նաեւ կրոնական խմբավորումների իրավունքների սահմանափակման բազում դեպքեր: Զեկուցագրում նշվում է. «Ուղղափառ հույները, հայերը եւ ասորիները, նրանց հետ նաեւ հայ բողոքականներն ու հրեական համայնքը օգտվում են դավանանքի ազատությունից: Ավելինՙ շարունակվում է առգրավված կալվածքների վերադարձը համայնքներին: Սակայն թուրքական կառավարությունն առ այսօր հապաղում է հույն ուղղափառ եկեղեցու ճեմարանի բացման հարցում, որը 40 տարի առաջ է փակվել»:

Ինչ վերաբերում է իրավունքների սահմանափակումներին, դրանց թիրախն են դառնում եզդիներն ու հատկապես ալավիները: Ինչպես նշված է զեկուցագրում, թուրքական պետությունը ալավիներին դիտում է որպես հերետիկոս մահմեդականների, այս խտրականությունը պայմանավորում է երկրում աշխարհիկ կարգերը պահպանելու պատճառաբանությամբ, իսկ սուննիներին տրամադրում առանձնաշնորհյալ կարգավիճակ:

Զեկուցագիրն անդրադառնում է հակահրեական դրսեւորումներին, ապա եւ եզրակացնում. «Երկրում ազգայնականությունը սերտաճել է կրոնամոլության հետ, հետեւաբար դժվար է էթնիկ անհանդուրժողականությունը զանազանել կրոնական անհանդուրժողականությունից»: Զեկուցագրին երեկ արձագանքել էին թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես «Ռադիկալ» թերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ