RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1529, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Ի. Պ.

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրության բաժնի ավագ փորձագետ Ռալֆ Հակերտը երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում անդրադարձավ նաեւ Հայաստանի ժողովրդագրությանն ու այն խթանելուն ուղղված խնդիրներին: Նրա դիտարկմամբ` ծնելիության մակարդակի բարձրացումը, որը մեր կառավարության առաջնային խնդիրներից է, պետք է խրախուսվի նաեւ դրան առնչվող խնդիրների լուծմամբ. լուծվի արտագաղթի հիմնախնդիրը, կրճատվի գործազրկությունը: Գործազրկության կրճատումն արդեն ինքնին կբարձրացնի ծնելիությունը:

Մեջբերելով այլ երկրների փորձը` Ռալֆ Հակերտն ընդգծեց Մակեդոնիայի օրինակը, որտեղ ծնելիությունը բարձրացրել են հատուկ մշակված ռազմավարությամբ, որի համաձայն 3-րդ եւ ավելի երեխայի համար պետությունը հատկացրել է սուբսիդիա, եւ դա հատկացրել է ոչ միայն երեխայի ծնվելուց, ինչպես արվում է Հայաստանում, այլեւ 10 տարվա ընթացքում` ամսական մոտավորապես 150 դոլար: Եվ վերլուծությունները ցույց տվեցին, որ Մակեդոնիան դեմոգրաֆիայի ավելացման մեջ գրանցեց հաջողություն:

Իսկ Ֆրանսիան, օրինակ, նպաստավոր վերաբերմունք է ցուցաբերում երիտասարդների բնակարանաշինության ասպարեզում:

Ռալֆ Հակերտը թեեւ մանրամասնորեն չէր տիրապետում մեր տարածաշրջանի երկրների ժողովրդագրական իրավիճակին, այնուամենայնիվ ընդհանրական կերպով նշեց, որ հարեւան Վրաստանում իրավիճակը փոքր-ինչ նման է Հայաստանին, իսկ Ադրբեջանում ծնելիությունը սովորական վերարտադրողականությունից բարձր է:

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ Ռալֆ Հակերտը եզրակացրեց, որ կառավարությունն այն բարելավելու ուղղությամբ պետք է մշակի կայուն ու համապարփակ քաղաքականություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ