RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԼԱՎՐՈՎԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է «ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 10 ՄԻԱՎՈՐԻ ԿՈՐՍՏԻՑ

Պ. Ք.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եվրոտեսիլում» ՌԴ ներկայացուցչուհուն տրված ձայների «կորուստը» անվանել է «զայրացուցիչ քայլ», որն անպատասխան չի մնա: Նման հայտարարությամբ նա մայիսի 21-ին հանդես է եկել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ անցկացրած մամլո ասուլիսում:

«Երբ մեր մասնակցից գողանում են 10 միավոր, դա չի ուրախացնում նախ եւ առաջ միջոցառման կազմակերպման տեսակետից», ընդգծել է Լավրովը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: Մամեդյարովը համաձայնել է, որ հարկավոր է քննել այդ «դետեկտիվ պատմությունը»:

Ադրբեջանը Դինա Գարիպովային չի տվել ոչ մի միավոր, չնայած Բաքվի հանրային հեռուստատեսության ղեկավար Ջամիլ Գուլիեւի այն պնդմանը, թե հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով նա զբաղեցնում էր 2-րդ տեղը, այսինքն պետք է ստանար 10 միավոր: Նախագահ Իլհամ Ալիեւը պահանջել է պարզել միջադեպի պատճառները:

Դինա Գարիպովան «Եվրոտեսիլում» գրավեց 5-րդ տեղը (174 միավոր): Նորվեգիան 4-րդ տեղում է 191 միավորով: Այսինքն 10 միավորը ոչինչ չէր փոխի: Մրցույթի հաղթող Դանիան ստացավ 281 միավոր:

Ի դեպ, armnews հեռուստաալիքը ցուցադրեց, թե «Եվրոտեսիլի» եզրափակիչ փուլից առաջ ադրբեջանցիները Լիտվայում ինչպես էին 20 եվրո եւ հեռախոսի քարտ բաժանում ուսանողներին: Պետք է ենթադրել, որ նման կաշառքներ շատ են եղել, մանավանդ որ ներկայումս քվեարկության արդյունքները կիսով չափ կախված են մասնակից երկրների ժյուրիների գնահատականերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ