RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



«ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳԻԼՅՈՏԻՆ»

Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 38

e-guillotine` ՆՈՐ ԳՈՐԾԻՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Ա. Մ.

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրում նոր գործիք է ավելացել, որը կոչված է քաղաքացիներին, հասարակական կազմակերպությունների եւ գործարարների ներկայացուցիչներին մասնակից դարձնել բարեփոխումների ընթացքին, հնարավորություն տալով նրանց տեսակետները եւ մեկնաբանություններն արտահայտելու համար: Այդ նպատակով ստեղծվել է www.e-guillotine.am կայքը, որտեղ կներկայացվի բիզնես գործընթացների եւ իրավական ակտերի շտեմարանը:

Խոսելով e-guillotine-ի մասին, օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն ասաց, որ դա մի գործիք է, որի միջոցով գործարարը, առանց ողջ օրենսդրությունը կարդալու, կարող է պատկերացում կազմել թե կոնկրետ բիզնեսով զբաղվեու համար ի՞նչ միջոցներ եւ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Նոր գործիքի մասին առավել մանրամասն խոսեց միջագային փորձագետ Վեդրան Անտոլյակը: Նա տեղեկացրեց, որ «Կարգավորիչ գլիյոտին» ծրագիրն իրականացվել է իր հայրենիքում` Խորվաթիայում, ինչպես նաեւ Եգիպտոսում ու Վիետնամում եւ տվել դրական արդյունքներ, այժմ այդ փորձը տեղայնացվում է Հայաստանում: Ծրագրի հիմնական նպատակն է մոտ 30 տոկոսով կրճատել բիզնես գործընթացներին խանգարող իրավական ակտերը եւ թեթեւացնել մյուսները: Ինչ վերաբերում է e-guillotine-ին, ապա շտեմարանում արդեն 2500 իրավական ակտեր կան, որոնց կարող են ծանոթանալ բոլորը: Նշված է նաեւ, թե որ իրավական ակտի համար որ կառույցն ու պաշտոնյան են պատասխանատու:

Ինչ վերաբերում է հանրության կողմից տեսակետներ հայտնելու հնարավորությանը, ապա փորձագետը տեղեկացրեց, որ ամեն մարդ կարող է նշել իր էլեկտրոնային հասցեն ու մուտք գործելով համակարգ թողնել իր մեկնաբանությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ