RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1958, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարության հեղինակներն ենՙ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
Հայտարարությանը միացել են «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը
«Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը

- Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցումՙ շատ հաճախ առանց պատշաճ հղումների, ինչի արդյունքում ոչ միայն ոտնահարվում է լրագրողների եւ լրատվամիջոցների հեղինակային իրավունքն, այլեւ մենք ֆինանսական կորուստներ ենք ունենում, սույն հայտարարությունը ստորագրած թերթերի գլխավոր խմբագիրներն անհրաժեշտություն համարեցին հանդես գալ միասնական ճակատովՙ սկսելով բազմաշերտ պայքար լրատվական դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ:

- Կարեւորելով լրատվական դաշտում խոսքի (արտահայտվելու) ազատության, բազմակարծության, փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, օրինականության, եւ փոխըմբռնման սկզբունքները, անհրաժեշտ է վերջ դնել լրատվական դաշտում եւ հատկապես համացանցում արմատավորված մի շարք արատավոր երեւույթների: Հատկապես մտահոգիչ է, որ մամուլի հրապարակումները առցանց լրատվամիջոցների կողմից օգտագործվում են առանց հղումներիՙ չհիշատակելով տվյալ նյութի սկզբնաղբյուրը, իսկ հղումն էլ շատ հաճախ լինում է ոչ տեսանելիՙ ընթերցողներին մոլորության մեջ գցելու աստիճան: Մամուլի տեսությունը, մեր կարծիքով, ենթադրում է մամուլում հրապարակված մի քանի նյութի անոնս, որը պետք է մեջբերվի ոչ ամբողջությամբ եւ պետք է մատնանշվի, որ ամբողջական տարբերակը կարելի է կարդալ տվյալ թերթում:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ մի շարք առցանց լրատվամիջոցներ չարաշահում են մամուլից օգտվելու հնարավորությունը եւ մեր աշխատանքի արդյունքներից անարգել օգտվելով ընթերցողական լսարան են ձեռք բերում ու ֆինանսական եկամուտներ ապահովում, (դեպի կայք մուտքեր, գովազդ), ուստի մենք որոշել ենք կանոնակարգել մամուլի հրապարակումներից օգտվելու սկզբունքները: Մենք պատրաստ ենք պայմանագրեր կնքել այն լրատվամիջոցների հետ, որոնք ցանկանում են օգտվել մամուլիցՙ մամուլի տեսության կամ այլ եղանակով: Երկկողմանի պայմանագրերը կհիմնվեն հետեւյալ երեք սկզբունքի վրա.

Ա) Ցանկացած մեջբերում անել հղումովՙ տեքստի մեջ հիշատակելով թերթի անունը

Բ) Թերթից կատարել ընդամենը մեջբերում (ազատ ընտրությամբ)ՙ վերջում հավելելով <Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում>

Գ) Թերթի նյութերից այլ հոդվածների մեջ արված մեջբերումների ժամանակ մատնանշել ինֆորմացիայի սկզբնաղբյուրը:

Պայմանագրերը կարող են պարունակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մանրամասներ: Հուսով ենքՙ այս հայտարարությունը կօգնի պաշտպանել լրատվական հրապարակումները եւ հնարավորինս կարգավորել դաշտը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ