RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1117, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 8 ԴՊՐՈՑՈՒՄ

Ի. Պ.

2004 թվականին, երբ Հայաստանի դպրոցներում օպտիմալացման գործընթաց էր, Վանաձորի թիվ 8 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Դրանից հետո, սակայն, ուսուցչուհին դիմել է դատարան, հասել մինչեւ Վճռաբեկ դատարան: Նրա հայցը, որը եղել է նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը ստանալու վերաբերյալ, բավարարել են: Հարկադիր ծառայությունը դպրոցի տնօրենին ստիպել է, որ տիկին Սարգսյանին հատկացնի 10 դասաժամ, վերջինս էլ դասաժամերը լրացնելու համար պատմության իր ժամերը հատկացրել է ինֆորմատիկայի ուսուցչուհուն:

Սակայն վերականգնումից մի ամիս անց ուսուցչուհի Սուսաննային աշխատանքից կրկին հեռացրել են, եւ նա կրկին դիմել է դատարան, այս անգամ դատարանը որոշել է, որ նրան պետք է վճարել հարկադիր պարապուրդի դիմաց: Այս մասին երեկ լրագրողներին պատմեց Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, որը հավաստեց, որ ուսուցչուհուն վճարել են 2005-2007 թվականների աշխատավարձը, եւ տնօրենությունը կատարել է դատարանի վճիռը: Սակայն, տնօրենի փոխանցմամբ, դատական գործընթացը դեռեւս շարունակվում է, այս ընթացքում նույնիսկ տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, բայց հետո գործը կարճվել է: Եվ այսօրվա դրությամբ, ըստ տնօրենի, պարբերաբար չեն տրվում դպրոցի մանկավարժների աշխատավարձերը, քանի որ այդ գումարները վճարում են ինֆորմատիկայի ուսուցչուհուն հարկադիր պարապուրդի դիմաց: Եվ որպես հավելում դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ Սուսաննա Սարգսյանին աջակցում է Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ