RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1398, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 40

«ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ» ՕՊԵՐԵՏԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԱՅՍՕՐ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հակոբ Պարոնյան «Պաղտասար աղբար» ստեղծագործության օպերետի պրեմիերան տեղի կունենա այսօր` մայիսի 22-ին, նվիրված Հակոբ Պարոնյանի ծննդյան 170-ամյակին: Օպերետի կոմպոզիտորն ու բեմադրիչը Հրանտ Աղաջանյանն է:

Հայկական բեմում առաջին անգամ է ցուցադրվելու «Պաղտասար աղբար» ստեղծագործությունը` որպես օպերետ, որի բեմականացումն լինելու է դասական մոտիվներով:

Օպերետի մասին կոմպոզիտորն ու բեմադրիչը` Հրանտ Աղաջանյանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Պաղտասար աղբար»-ը իրավունք չունի իր մեջ պարունակել էլմենտներ, որոնք ժամանակի ընթացքում դուրս գան ու հնանան: Դասականը պետք է մնա դասական, որը երբեք չի հնանում»:

Պաղտասարի դերը կմարմնավորի Վանիկ Մկրտչյանը, որը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր կերպարը ներկայացնելու է այնպես, ինչպես ստեղծել է Պարոնյանը` պահպանելով բոլոր այն զգացողությունն ու կյանքը, որը կար հենց այդ ստեղծագործության մեջ:

Բեմադրության հեղինակը ասաց նաեւ, որ օպերետում խաղալու համար մարդ պետք է երկկողմանի տաղանդավոր լինի` ունենալով դերասանական վարպետություն,. ինչպես նաեւ ձայնային լավ տվյալներ. «Դասական օպերետն իր մեջ քաղաքային կամ ժողովրդական երաժշտություն չի պարունակում»:

Հրանտ Աղաջանյանն ուրախությամբ ընդգծեց նաեւ, որ օպերետը հյուրախաղերով կներկայացնեն նաեւ արտերկրում, քանի որ սփյուռքահայությունը երգի եւ երաժշտության մեծ սիրահար է. «Պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ օպերետը արեւմտահայերեն է, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի մեր հայրենակիցների շրջանում»:

Ըստ դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանի, կարողացել են իր տեսակի մեջ յուրօրինակ դասական օպերետ ստեղծել:

Ներկայացման մեջ խաղալու են նաեւ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Մխիթար Մելքոնյանը, «Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասան Արթուր Հակոբյանը, դերասաններ Նարեկ Ներսիսյանը, Արտաշես եւ Հրանտ Աբրահամյանները եւ այլք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ