RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՄԵԾԱՐՎԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԸ

Հ. Ծ.

Ապրիլի 25-ին Կոլումբիա համալսարանի «Իտալական ակադեմիան» լեփ-լեցուն էր մեծարելու ցեղասպանության տարելիցի շրջանակներում օսմանյան կայսրությունում գործած հայ երգահաններին, տեղեկացնում է ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակից ստացված հաղորդագրությունը: ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժնի կազմակերպությամբ անցկացվող միջոցառման ընթացքում նյույորքաբնակ հանդիսատեսը ծանոթացել է այդ ժամանակաշրջանի հայ կոմպոզիտորների հազվադեպ լսված ստեղծագործություններին: Միջոցառման հովանավորողների թվում են եղել նաեւ Կոլումբիա համալսարանի հայկական ընկերությունը, Հայկական կենտրոնը, ինչպես նաեւ ՀԲԸՄ-ի համալսարանական ծառայությունների կենտրոնը: Գեղարվեստական ղեկավարն ու հանդիսավարն է եղել դոկտ. Հայկ Արսենյանըՙ կատարողական արվեստի բաժնի տնօրենը, որ խոսել է հայ երաժիշտների թողած ժառանգության մասին: Երեկոյի ընթացքում ներկաները ըմբոշխնել են Կոմիտասի, Ալեմշահի, Էլմասի, Կանաչյանի, Մանասի, Սինանյանի եւ Չուխաճյանի ստեղծագործությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ