RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1045, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹՈՒՐՔ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ

«Շառլ Ազնավուր» հիմնադրամ

Մոտ երկու տարի է անցել Թուրքիայի աղետալի երկրաշարժից, սակայն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեծն Շանսոնիեն ցանկանում է թուրք երեխա որդեգրել։ Շառլ Ազնավուրի մամլո խոսնակ Ֆեդերիկ Դյուպոն պաշտոնապես հերքում է այս ապատեղեկատվությունը, եւ հայտարարում, որ Շանսոնիեն նման մտադրություն չունի։ Նա պարզապես խորապես ցավել է երկրաշարժից զոհված թուրք երեխաների համարՙ նշելով, որ «երեխան մնում է երեխա, ու ցանկացած փոքրիկի մահ ցավալի է, եւ միեւնույն է ՙ երեխան հայ է, թուրք, պարսիկ թե ֆրանսիացի»։

Հիշեցնենք, որ վաղըՙ մայիսի 22-ին, լրանում է լեգենդար երգչի 89 ամյակը, եւ Ֆրանսիայում ու Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսվում։

***

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ է։ Նա Հայաստանի ու հայ ժողովրդի նվիրյալն է, ինչը բազմիցս ապացուցել է իր հայրենապաշտ գործունեությամբ։ 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց բարեգործական հիմնադրամ, կազմակերպեց հանգանակություններ` զոհերի ընտանիքներին ու տուժածներին օգնելու նպատակով. հասարակական մեծ արձագանք ունեցավ 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների մասնակցությամբ ձայնագրած «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակը: Երեւանում Ազնավուրի անունն է կրում կենտրոնական հրապարակներից մեկը, իսկ Գյումրիում նրա արձանն է կանգնեցված: 2008 թվականի դեկտեմբերից նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բացի այդ` ՀՀ դեսպանը Շվեյցարիայում:

Ամսաթիվՙ 21.05.2013

Կոնտակտային անձՙ Թամարա Երզնկյան

Էլ.հասցեՙcharlesaznavourfond@gmail.com

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ