RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1279, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՍԵՆԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ԶԻՆԵԼ ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Պ. Ք.

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն թույլատրել է զենք մատակարարել սիրիացի ապստամբներին: «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը հաղորդում է, որ զինամատակարարումը թույլատրող օրինագծի օգտին քվեարկել են կոմիտեի 15 անդամներՙ ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ: Դեմ է քվեարկել 3 սենատոր:

Ընդունված օրինագիծը դեռ պետք է քննարկվի լիակազմ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում:

Փաստաթղթի հեղինակներն են կոմիտեի ղեկավար, դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Բոբ Կորկերը: Փաստաթուղթը ԱՄՆ-ին թույլ է տալիս զենք մատակարարել «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումներին եւ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի մյուս հակառակորդներին, որոնք «ինչպես հարկն է ստուգված են եւ ԱՄՆ-ի հետ ունեն ընդհանուր արժեքներ ու շահեր»: Այս կապակցությամբ «Վաշինգտոն թայմս» թերթը գրում է, որ զենք ստացողները չպետք է լինեն «ահաբեկչական եւ ծայրահեղական գաղափարախոսության» հետեւորդներ:

Թեեւ օրինագծում մատակարարվելիք զինատեսակների ցանկ չկա, այդուհանդերձ նշվում է, որ խոսքը հիմնականում հրազենի մասին է: Բացի դրանից, փաստաթղթում հատուկ կերպով արգելվում է Սիրիա առաքել հակաօդային պաշտպանության միջոցներ:

Միեւնույն ժամանակ օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ ձեռնարկել այն անձանց դեմ, ովքեր կմերկացվեն Բաշար Ասադի վարչակարգին զենք, ռազմական տեխնիկա եւ նավթամթերք մատակարարելու մեջ: Բացի դրանից, փաստաթղթում առաջարկվում է ստեղծել 250 մլն դոլարի «անցումային հիմնադրամ», որից նախատեսվում է ֆինանսավորել Սիրիայի ապագա անցումային կառավարության գործունեությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ