RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



ԹԵՀՐԱՆ

Տեղադրվել է` 2013-05-22 23:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1240, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Պ.Ք.

Սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է հունիսի 14-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների ցանկը: Նախապես հայտ ներկայացրած վեց հարյուր թեկնածուներից մնացել են ընդամենը ութը: Նրանց կեսից ավելին պահպանողականներ են:

Թեկնածուների թվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջը Արեւմուտքի հետ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, նախկին նախարարներ, ինչպես նաեւ այաթոլլահ Խամենեիի խորհրդականը եւ Թեհրանի քաղաքապետը:

Ինչպես նշում է ՌԻԱ գործակալությունը, ութ թեկնածուների մեջ նախագահ ընտրվելու առավել մեծ հնարավորություններ ունեն երկուսը: Առաջինը 67-ամյա Ալի Աքբար Վելայաթին է, որը Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերի գծով խորհրդականն է: Վելայաթին 1971 թ. Թեհրանի համալսարանում բժշկության գծով դոկտորական թեզ է պաշտպանել, իսկ 1974-ին մանկաբուժության դոկտորի գիտական աստիճան է ստացել Ջոն Հոփկինսի համալսարանում (ԱՄՆ): Նա 1981-1997 թթ. զբաղեցրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը:

Մյուս գլխավոր թեկնածուն Թեհրանի 51-ամյա քաղաքապետ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆն է: 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նա ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման, ապաՙ օդուժի կազմում: 1999 թ. նշանակվել է Իրանի ոստիկանության պետ: 2001 թ. ստացել է աշխարհաքաղաքականության գծով դոկտորական աստիճան: 2005-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելովՙ ստացել է քվեների 14 տոկոսից պակաս եւ չի անցել երկրորդ փուլը: Նույն տարվա սեպտեմբերին ընտրվել է Թեհրանի քաղաքապետ, այդ պաշտոնում փոխարինելով նախագահ դարձած Մահմուդ Ահմադինեժադին: Փորձագետները կարծում են, որ Գալիբաֆի նախագահ ընտրվելը կնպաստի Թեհրան-Թել Ավիվ հարաբերությունների ջերմացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ