RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 43

Orange-Ի ՆՈՐ «ԻՐԱՐ ՀԵՏ» ՓԱԹԵԹՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՍԵԼ ԱՆՎԵՐՋՙ ՎՃԱՐԵԼՈՎ ՕՐԱԿԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ԴՐԱՄ

Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ եւ օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ:

Orange-ի կանխավճարային, ինչպես նաեւ Դելֆին, Պանտերա եւ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների ներկա եւ նոր բաժանորդները կարող են ստեղծել «Իրար հետ» փաթեթ եւ այնտեղ ներառել ում ցանկանանՙ անկախ բաժանորդի սակագնային պլանից: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել SMS 140 կարճ համարինՙ տեքստում նշելով այն բաժանորդի համարը, ում հետ բաժանորդը ցանկանում է անսահմանափակ խոսել: Խոսենք կանխավճարային ծառայության ներկա եւ նոր բաժանորդները օրական կվճարեն 20 դրամՙ ամբողջ օրվա ընթացքում խմբի մյուս անդամների հետ անվճար խոսելու համար, իսկ Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա բաժանորդների համար օգտագործումը կլինի անվճար:

«Այս նոր առաջարկի շնորհիվ մեր բաժանորդները ստանում են հնարավորությունՙ անսահմանափակ խոսելու այն մարդկանց հետ, ում ամենաշատն են զանգահարումՙ անկախ նրանից, Երեւանում են ապրում, թե մարզերում: Յուրաքանչյուրիս հեռախոսագրքույկում կա 1, 2 կամ 3 մտերիմ մարդ, ում մենք իսկապես շատ ենք զանգահարում: Նրանք, ովքեր կմիանան Orange-ին, կամ արդեն մեր բաժանորդն են, այսուհետ կկարողանան վերջիններիս հետ խոսել այնքան, որքան ցանկանում ենՙ օրական փոքր վճարի դիմաց», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :

«Վստահ ենք, որ այս առաջարկը կհետաքրքրի շատերին. այն կատարյալ լուծում է սիրահար զույգերի ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների, ընտանեկան բիզնեսների համար: Սա իսկապես նորարարական առաջարկ է շուկայում, քանի որ կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները կարող են լինել մեկ փաթեթումՙ ունենալով լիարժեք ազատություն», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը :

Փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ խոսելիս գանձումը կկատարվի ըստ բաժանորդագրության սակագնային պլանի:

Խոսենք ծառայության ներկա բաժանորդները փաթեթին միանալու համար կվճարեն 500 դրամ ակտիվացման վճար, իսկ Թիթեռ, Դելֆին եւ Պանտերա բաժանորդների համար ակտիվացումը կկատարվի անվճար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ