RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1252, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՊՈԼՍԱՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ

Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը Մուհամմեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նիշանյանին դատապարտել է 13,5 ամսվա ազատազրկման: Ըստ «Արմենպրեսի»` այս մասին տեղեկացրել է թուրքական «Ռադիկալ» պարբերականը: Դատարանի որոշմամբ վճիռը չի կարող չեղյալ համարվել տուգանք վճարելու դեպքում:

Խոսելով դատարանի վճռի մասին` Սեւան Նիշանյանն ասել է. «Այստեղ համակարգված քաղաքականություն կա: Սա դատարանի կայացրած որոշումը չէ: Վստահ եմ, որ այս գործում խառն է կառավարությունը»: Ըստ Սեւան Նիշանյանիՙ սա ներքաղաքական լուրջ խնդիր լինելուց բացի` նաեւ արտաքին քաղաքական հարց է, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է սրան լուրջ ուշադրություն դարձնի:

Հիշեցնենք, որ պոլսահայ լեզվաբանի դեմ դատական գործ էր հարուցվել 2013 թվականի մարտին նրա հոդվածներից մեկում տեղ գտած հետեւյալ արտահայտության համար, որը հեղինակել էր Սեւան Նիշանյանը. «Մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Կարծում եմՙ իրավունք ունեմ հայացքներս ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ