RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1067, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 40

«ՏԱՏԻԿԻՍ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ» ԼՈՆԴՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Նշելու համար Լոնդոնի համալսարանում Հայկական ուսումնասիրությունների ծրագրի սկզբնավորումը, ապրիլի 16-ին համալսարանի «Խալիլի» դասախոսությունների դահլիճում տեղի է ունեցել ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրումը, տեղեկացնում է Գրիգոր Մոսկոֆյանը Լոնդոնից: Ներկա են եղել ՊիԱ Հոլմկվիստը (պրոդյուսեր) եւ Անի Կինգ-Անդըրվուդը (ամբիոնի վարիչ):

Ապրիլքսանչորսյան հուշատոնի նախօրյակին ներկաների առաջ բացման խոսքով հանդես է եկել վերոնշյալ համալսարանում հայկական ուսումնասիրությունների ծրագրի հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մոսկոֆյանը, որն այնուհետեւ խոսքը փոխանցել է ամբիոնի վարիչ Անի Կինգ-Անդըրվուդին, որպեսզի ներկայացնի ֆիլմը:

Նկարահանված Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում եւ Մ. Նահանգներում, Խարդալյանի ֆիլմը փորձում է բացահայտել իր տատիկիՙ Խանումի դեմքին եւ ձեռքերի վրա կատարված դաջվածքների գաղտնիքը, իրական պատմությունը: Բայց ֆիլմը անձնական փորձառությունից այն կողմ է անցնում եւ ընդհանրացնում կանանց եւ աղջիկների առեւանգումները կոտորածների ժամանակ եւ նրանց մարմնի տարբեր մասերում դավջածքներ կատարելը որպես նշան «սեփականության»:

Ֆիլմը ցնցող տպավորություն է թողել ներկաների վրա, որոնցից շատերը կինոդիտումից հետո ցանկացել են հաղորդակից դարձնել մյուսներին իրենց փորձառությունները միեւնույն հարցի շուրջ: Մեծամասնությունը նշել է, որ իրենց տատիկներն ու պապիկները խուսափել են արտահայտվել այդ մասին: «Ինչո՞ւ, Աստծո սիրույն, ասենք, որ թուրքերն են արել: Դա երկար պատմություն է... եկեք թողնենք, չհիշենք այդ ամենը», ասել են նրանք:

Վերքերը քոսոտվել են, բայց չեն ապաքինվել: Դա շատ երկար գործընթաց է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ