RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՆԱՐԴԻՍՏՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ

Հայտնի դարձան նարդու Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողները: Երկար խաղաձեւում եզրափակիչում հաղթելով Արտյոմ Ադամյանին, գավաթը նվաճեց Համլետ Դրմոյանը:

Կարճ խաղաձեւի ծրագիրը բազմազան էր: Վարպետների մրցավեճում բոլորից հաջող հանդես եկան Ավետիս Ռոստոմյանն ու Սուրեն Կարաթորոսյանը, որոնք էլ վիճարկեցին գլխավոր մրցանակը: Հաջողությունն ուղեկցեց Ավետիսին:

Սիրողական կարգի նարդիստների մրցավեճում գավաթը նվաճեց Սերժիկ Արզումանյանը, որը վճռորոշ մրցախաղում հաղթեց Սամվել Աղրամանյանին: Զույգերով մրցումներում Հայաստանի գավաթակրի կոչմանն արժանացան Սերգեյ եւ Համլետ Դրմոյանները, որոնք պարտության մատնեցին Հարություն Մարտիրոսյան-Արտյոմ Ադամյան երկյակին:

Թիմային պայքարում ուժեղագույնը «Երեւանն» էր, որը հաղթեց Էջմիածնի թիմին: Հաղթողների կազմում հանդես եկան Ռուբեն Մարտիրոսյանը, Արթուր Մուրադյանն ու Ավետիս Ռոստոմյանը: Էջմիածնի թիմում ընդգրկված էին Խաչիկ Մելիքյանը, Արմեն Ծատուրյանն ու Աշոտ Վարդապետյանը: Բոլոր մրցանակակիրներն էլ հովանավորի կողմից արժանացան դրամական պարգեւների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ