RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1973, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 72

Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առթիվ մայիսի 26-ին տեղի կունենա «Խոնարհում Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների հիշատակին» խորագրով միջոցառումների շարք, որը կազմակերպել է Հայոց ազգագրության ու ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենությունը:

Միջոցառումների շարքը նախատեսում է առավոտյան ժամը 11-ին պատարագի ու հոգեհանգստյան կարգի մատուցում Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում` ի հիշատակ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների: Ապա 14-ին ծաղկեզամբյուղ կդրվի հերոսամարտի մասնակից, հազարապետ Վաղարշակ Շահինյանի շիրիմին, որը գտնվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում: Իսկ 15.30-ին Սարդարապատի հուշահամալիր-թանգարանում կլինի Մանուկ Մուրադյանի «Ուսուբ բեկ» ռուսերեն գրքի շնորհանդեսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ