RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1777, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Մայիսի 23-ին Բեյրութի Ս. Նշան մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն: Միջոցառումն իրականացվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ խաչքարի բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Ռաֆայել Ումուդյանը : Նրանից բացի ելույթ են ունեցել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը :

Հանդիսությանը ներկա էին նաեւ պետական նախարար Փանոս Մանճյանը, խորհրդարանի անդամներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ