RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1655, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՖԻՆՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Ֆինլանդիայի համալսարանների դասախոսների միության ներկայացուցիչներըՙ տարբեր մասնագիտությունների գծով 12 դասախոս:

Նրանք համալսարան էին այցելել մանկավարժական կրթություն իրականացնող առաջատար բուհի գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաեւ փորձի փոխանակման համար:

Կրթության որակի եւ հեռակա ուսուցման գծով ՀՊՄՀ պրոռեկտոր Տիգրան Այվազյանը նիստի ընթացքում ներկայացրեց Մանկավարժականի կառուցվածքը, մասնագիտությունները, բակալավրիական եւ մագիստրոսական կրթական ծրագրերը, կրթական բազմապիսի ծրագրերով այլ բուհերի, հատկապես Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը:

Դասախոսների եւ ուսանողների մասնակցությամբ ընդլայնված նիստի ժամանակ աշխատակազմի եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն ընդգծեց, որ ֆինն պատվիրակաների ներկայությունը համալսարանում վկայում էՙ միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին բուհն ընթանում է ճիշտ ուղով:

Պրոռեկտորը շեշտեց հատկապես Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը, որի արդյունքում Մանկավարժականում վերանայվել են կրթական ծրագրերը, ներդրվել պրակտիկայի նոր համակարգ, փոխվել է կառավարման հաշվետվողականության եւ թափանցիկության ռազմավարությունը, ինչպես նաեւ կարեւորվել որակի ապահովման ձեռնարկն ու կարիերայի կենտրոնի աշխատանքները:

«Մեկ այցն էլ բավական է բուհի հյուրընկալությունը նկատելու համար, սակայն առավել հաճելի է մեր ազգային դրոշը այստեղ տեսնելը»,-նշեց պատվիրակության ղեկավար Սեպպո Սաինիոն:

Իր ելույթում վերջինս կարեւորեց դասախոսների եւ ուսուցիչների առաքելության բարձրացումըՙ օրինակ բերելով այդ ոլորտում Ֆինլանդիայի փորձը. «Դասախոսների մասնագիտական որակների, իրավունքների զարգացման տեսանկյունից մեզանում մեծանում է արհեստակցական միություններում նրանց ներգրավելու միտումը»:

Փորձագետը հավաստիացրեցՙ ինքնազարգացման, հետազոտական նոր հնարավորությունների ստեղծման եւ զարգացման, ինչպես նաեւ նոր համագործակցության տեսանկյունից Բոլոնիայի գործընթացի շրջանակում ներկայումս Ֆինլանդիայում կրթության ոլորտի միջազգայանցումը համարվում է առաջնային:

Նիստի ընթացքում գործընկեր կողմերը դիտեցին Մանկավարժական եւ Ֆինլանդիայի համալսարանների մասին պատմող տեսաֆիլմ եւ պատկերային ներկայացում, որում առավել մանրամասն ներկայացվեց երկու համալսարանների գիտակրթական գործունեությունն ու տարբեր ոլորտներում վերջին տարիների ձեռքբերումները:

Աշխատանքային օրվա ավարտին ֆինն պատվիրակներն այցելեցին բուհի թանգարան, ինչպես նաեւ հյուրընկալվեցին կուլտուրայի ֆակուլտետում, որի դահլիճում նրանց ողջունեցին պարարվեստի բաժնի ուսանողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ