RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1034, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ

Գ. Մ.

«Գյումրին` ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որը նախատեսված էր հունիսի 2-ին, հետաձգվում է եւ հավանաբար կտրվի նույն ամսվա 30-ին: Նշվող պատճառները երկուսն են, եւ երկուսն էլ կապված են եղանակային անբարենպաստ պայմանների հետ:

Ինչպես տեղեկացրել է տեղում ծրագրի նախապատրաստական աշխատանքները համակարգող փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ըստ եղանակի տեսության հունիսի այդ օրերն անձրեւաշատ են լինելու, իսկ քանի որ մեկնարկի հանդիսությունները հիմնականում նախատեսված են բացօթյա, աշխարհի տարբեր երկրներից մեծ թվով պատվավոր հյուրերի մասնացությամբ, որոշվել է ռիսկի չդիմել: Մյուսը քաղաքի փողոցների քանդուքարափ վիճակն է. կենտրոնական հրապարակի եւ նրան հարող փողոցների ապրիլից սկսված նորոգման-ասֆալտապատման շինարարական աշխատանքներն անձրեւային եղանակների պատճառով ձգձգվում են, եւ պետք է դրանք տեղը տեղին հասցնել, քաղաքի հանդիսություններում ընդգրկված մասը բարեկարգ, ներկայանալի տեսքի բերել:

ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումները, ըստ հավաստիացումների, լինելու են բազմազան եւ տեւելու են մինչեւ նոյեմբեր ամիսը, ընդգրկելով մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտներ: Կազմակերպվելու են նաեւ հումորի, կինոյի, քանդակի ու այլ փառատոներ, ներկայացվելու է քաղաքի մշակույթն իր ողջ գունապնակով: Միջոցառումները ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրների, այդ թվում` նաեւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից: Գյումրու քաղաքապետարանի ներդրումը լինելու է 20 մլն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ