RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1064, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ՇԻՐԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԽՆԴԻՐԸ` ԿՐԿԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Շիրակի երկրագիտական թանգարանում հավաքված են այս պատմագավառի նյութական եւ հոգեւոր մշակույթը ներկայացնող մոտ 30 հազար նյութեր, որոնցից շատերը եզակի են եւ ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր եւ նորագույն պատմության նյութերի հավաքածուներում, որոնք տարեցտարի հարստանում են կատարվող հնագիտական եւ այլ հետազոտական-որոնողական աշխատանքների շնորհիվ, վերջիններիս արդյունքներն էլ պարբերաբար դրվում են գիտական շրջանառության մեջ, լայն հետաքրքրություն առաջացնում:

Սակայն իր գոյության 70 տարիների ընթացքում գիտամշակութային այս ճանաչված օջախը չի ունեցել եւ այժմ էլ չունի հիմնական շենք: 1987 թվականից տեղավորված է քաղաքի հին թաղամասերից մեկի մի փոքրիկ շենքում, որտեղ չկան բնականոն աշխատանքային գործընթաց կազմակերպելու նվազագույն պայմաններ, նույնիսկ ջուր եւ կոմունալ հարմարություններ, իսկ 88-ի երկրաշարժից շենքը վթարային է դարձել եւ միայն մասնակի է ամրացվել: Թանգարանը չունի ցուցադրություն, ազգային հարստություն հանդիսացող հազարավոր մասունքներն անմատչելի են մնում լայն հասարակությանը:

Երկրագիտականի շենքի խնդիրը տարբեր տարիների միշտ առաջ է քաշվել, ինչ-ինչ լուծումներ են առաջարկվել, բայց հարցն այդպես էլ մնում է չլուծված: Վերջերս այս հարցի հետ կապված ուղերձով կառավարությանն է դիմել Գյումրու ավագանին: Իսկ օրերս խնդրին ծանոթացել է թանգարան այցելած Շիրակի նոր մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետարանի կայքէջի մատուցմամբ, Ֆ. Ցոլակյանը կարեւորել է թանգարանի համար գոնե անհրաժեշտ տարրական պայմանների ապահովումը, հայտնել, որ հարցը մարզային իշխանության ուշադրության կենտրոնում է եւ այժմ քննարկվում են խնդրի կարգավորման մի քանի տարբերակներ:

Մարզպետն այցելել է նաեւ Ասլամազյան քույրերի թանգարան-պատկերասրահ, խոստացել հնարավորության դեպքում աջակցել վերջինիս մասնակի նորոգման հարցում եւս: Այս շենքը «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորոգվել-վերակառուցվել է 2004 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ