RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1255, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՈՒԵԼՍԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ

Ի. Պ.

Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան եւ կլինի «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրը: Այս մասին տեղեկացանք Երեւանում բրիտանական դեսպանատնից:

Արքայազն Չարլզը Հայաստանում կլինի մայիսի 28-30-ին: Նա արքայական ընտանիքի առաջին անդամն է, որ մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի Հայաստանի պատմական հուշարձանները, Մատենադարան, ներկա կգտնվի գալա-համերգին եւ ընթրիքին, որոնք տրվելու են ի նպաստ մայրաքաղաքի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:

Ի դեպ, «Երեւան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի նախկին վարչապետը եւ նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում:

«Երեւան, իմ սեր» ծրագիրը շատ նման է Շոտլանդիայի «Դամֆրիների տուն» բարեգործական ծրագրին, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: «Դամֆրիների տունը» ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլեւ որպես ժառանգություն փոխանցում ապագա սերունդներին:

Ուելսի արքայազնը Արմեն Սարգսյանի հետ հանդիպում կունենա նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաեւ կայցելի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ