RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1103, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՉԵԽԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Մայիսի 27-ին Հայաստան կժամանի Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովան: Այցի նպատակը երկկողմ մշակութային հարաբերություններին նոր որակ հաղորդելն է, որի շրջանակում կստորագրվի նա- համագործակցության պայմանագիր Չեխիայի եւ Հայաստանի ազգային գրադարանների միջեւ: Համատեղ հարաբերությունների զարգացման համար կնքվող համագործակցության պայմանագրի շրջանակում նախատեսվում է նաեւ իրականացնել հետեւյալ ծրագրերը` «Հայ գիրքը Չեխիայում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ հայ հեղինակների եւ Հայաստանի վերաբերյալ գրքերի թարգմանությունները, «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկի պատրաստում, ներառյալ չեխ հեղինակների թարգմանությունները, Չեխիայի եւ նրա պատմական տարածքների վերաբերյալ հրատարակությունները, համատեղ ցուցահանդեսների կազմակերպում, հայ հնատիպ (1512-1800 թթ.) եւ վաղ շրջանի (1801-1920թթ.) գրքերի թվային պատճենների փոխանակում, որոնք չկան Հայաստանի գրադարաններում, աշխատակիցների փոխայցեր, փորձի եւ գիտելիքների փոխանակում` գրադարանային հավաքածուների պահպանում եւ վերականգնում:

Ի դեպ, Չեխիայի ազգային գրադարանը համաձայն է պատրաստել հայկական գրքերի եւ պարբերականների էլեկտրոնային ցուցակ, որոնք տպագրված են Չեխիայի Հանրապետությունում կամ նախկին Չեխոսլովակիայի տարածքում, իսկ Հայաստանի ազգային գրադարանը` Հայաստանում տպագրված չեխական գրքերի եւ պարբերականների էլեկտրոնային ցանկ:

ՀԱԳ-ը եւ ՉՀԱԳ-ը կուսումնասիրեն Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված հնատիպ գրքերի (ժամանակահատվածը` 1512-1800 թթ.) վիրտուալ ներկայացումը ՉՀԱԳ-ի Manuscriptorium թվային գրադարանում, որն ամենամեծ եվրոպական շաղկապող ծառայությունն է տվյալ բնագավառում: Այսպիսով ՀԱԳ-ի հավաքածուների կարեւոր վերնագրերը կինդեքսավորվեն եվրոպական եւ աշխարհի ամենահզոր պաշարներ բացահայտող ծառայությունների կողմից:

ՀԱԳ-ը եւ ՉՀԱԳ-ը կաջակցեն միմյանց իրենց երկրների այլ հաստատությունների հետ հարաբերությունների հաստատման խնդրում, ինչպես նաեւ կքննարկեն այլ բնագավառներում եւս ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետագա համագործակցություն հաստատելու հարցը:

Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովան հայաստանյան այցի շրջանակում կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, կայցելի նա- Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

«Ազգ»-ը կանրադառնա նախարարի հայաստանյան այցի շրջանակում տեղի ունեցող միջոցառումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ