RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1287, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՔԱՄՈՒ, ԱՐԵՎԻ ՈՒ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱՆ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Ա. Մ.

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» առաջարկում են գազի գնաճի փոխհատուցման տարբերակներ

Հայաստանում այլընտրանքային էներգետիկան զարգացնելու հարցի առնչությամբ մեր խմբագրությանն ուղարկված հաղորդագրության մեջ իր նկատառումներն է հայտնել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

Հայաստանում գազի գնի բարձրացման քննարկումների մասին խոսելով, «Հայաստանի եվրոպացի բարեկամների» գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանի կառավարությանը եւ Եվրոմիությանըՙ կրկնապատկել ընդհանուր ջանքերըՙ նվազեցնելու Հայաստանում գազի սպառումը եւ կորուստը հիմնականում երկու ոլորտներում:

Առաջինը` Հայաստանում մինչեւ օրս բնակելի շենքերի մեծ մասը ջեռուցվում է հին համակարգերով, ինչի պատճառով էներգիայի մինչեւ 50 տոկոս կորուստ է լինում եւ կարիք ունի հիմնական ջերմամեկուսացման: Հետեւաբար, ըստ ՀԵԲ-ի, կառավարությունը պետք է իր սուբսիդավորման մեծ մասը կենտրոնացնի այդ խնդիրների լուծմանն ուղղված բարենորոգման ծրագրերի վրա, ինչպես նաեւ դիմի համապատասխան ծրագրերի փորձից ԵՄ-ի խորհրդատվությանը, այդ թվում նաեւ շենքերի էներգետիկ անձնագրերին վերաբերող ԵՄ-ի նոր ծրագիրը: Ի վերջո, ԵՄ-ը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված վարչական բարեփոխումներին, ինչպես նաեւ մասնակի օգնությունՙ բարենորոգման ֆինանսավորմանը: Եթե ԱՄՆ-ը միանա վերջինիս, նրանք կարող են ավելի մեծ վստահությամբ պնդել, որ Հայաստանը շարունակի թույլ կախվածություն ունենալ իրանական գազից:

Երկրորդը, որի մասին նշում է Մայքլ Քամբեքը, այն է, որ ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30-40 տոկոսն արտադրվում է գազի շահագործմամբ աշխատող ջերմաէլեկտրակայաններում, մինչդեռ Հայաստանը շարունակում է ոչ արդյունավետ օգտագործել «արեւային, հողմային եւ հիդրոէներգիայի իր հսկայական ներուժը»: Այս վերականգնվող աղբյուրները կարող են բարձրացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը եւ ապակենտրոնացնել Հայաստանի էներգիայի արտադրության ռազմավարական վտանգները բնական աղետների կամ հակամարտությունների ժամանակ: Գերմանիան, այլ երկրների շարքում, Հայաստանին առաջարկել է վերականգնվող էներգիայի ծրագիր, որը պետք է արագ գործարկել եւ հնարավորին չափ լայն ընդգրկմամբ:

«Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է լուծվի հիմնականում Հայաստանում, որը կրում է էներգետիկ շուկայի նույնատիպ փոփոխություններ, ինչ Կենտրոնական Եվրոպայի երկրները 1990-ականներին, եւ այդ գործընթացը կշարունակվի առաջիկա 10-20 տարիների ընթացքում: Գազի գնաճերը կարող են փոխհատուցվել, նույնիսկ գերհատուցվել, եթե գները անկում ապրեն այլ ոլորտներում, եւ նվազեցվի գազի միջին սպառումը հայաստանյան ընտանիքներում: Այդ նպատակով վերը նշված բոլոր միջոցները պետք է միասին կիրառվեն», ասված է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի հաղորդագրության մեջ: Ըստ ՀԵԲ-իՙ հայաստանցիները պետք է նաեւ վստահ լինեն, որ ԵՄ-ի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կօգնի շուկայի արդյունավետությանը եւ առաջիկա տարիներին կնվազեցնի ապրանքների գները Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ