RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի

Տեղադրվել է` 2013-05-24 23:37:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1040, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 40

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ` 10-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայություն

ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ կայացել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային հոբելյանական` 10-րդ կինոփառատոնին նվիրված առաջին մամուլի ասուլիսը: Համատեղ մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ու գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը: Այս տարի եւս փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր, բաժանորդի ազատ ընտրությունը քաջալերող ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը: «Ոսկե ծիրանի» համար 2013 թվականն առանձնահատուկ է` հոբելյանական: Փառատոնին կհյուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալերի» արժանացած նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն եւ Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից (2012թ.-ին` 67 երկիր), ինչը փաստում է, որ «Ոսկե ծիրանի» հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի եւս կներկայանա լիամետրաժ, վավերագրական եւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագրերով, ինչպես նաեւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրով: Մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատելու է չորս ժյուրի: «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի 2012թ.-ի «Ոսկե ծիրանի» դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին կաշխատեն նաեւ Կինոգետների եւ կինոքննադատների միջազգային ֆեդերացիան (ՖԻՊՐԵՍՍԻ) եւ Էկումենիկ ժյուրին: Հարուստ են «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերը: Դրանց թվում առանձնակի նշանակություն ունեն «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում անակնկալներ են սպասվում համաշխարհային կինոյի վարպետներից: Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Արամ Խաչատրյանի 110, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակների առթիվ:

«Արվեստը ձգտում է ազատության: Որպես երեւակայականի արվեստ, կինոն հսկայական դեր է կատարում անհատի կրթության եւ զարգացման գործում: Հետեւաբարՙ Հայաստանում կինոարվեստի սիրահարների համար բացառիկ արժեք ունեցող, առավել նրբաճաշակ, հետաքրքրական եւ լուրջ ֆիլմերը հասանելի դարձնելն աջակցության արժանի կարեւորագույն գործ է: Մյուս կողմից, «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ Հայաստանի երիտասարդությունը սկսել է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել կինոարվեստի եւ կինոարտադրության հանդեպ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինեմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարեւոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրան» հոբելյանական տասներորդ կինոփառատոնը կլուսաբանեն ոչ միայն Հայաստանի ԶԼՄ-ները, այլեւ միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներ եւ պարբերականներ: Մասնավորապեսՙ «Euronews», «Культура» հեռուստաալիքները, «The National»-ը, «Sight and sound»-ը եւ այլն:

Մինչեւ փառատոնի մեկնարկը, միջազգային բարձրորակ մասնագետների եւ Արեւելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ նախատեսվում է իրականացնել նաեւ դասընթացՙ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Փառատոնի օրերին համատեղ ուժերով կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ