RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1102, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍՐԱՀԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ

ՀՀ ԱԳՆ մամուլի հետ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչություն

Մայիսի 18-ին Նյու Ջերսիում տեղի ունեցավ Թեքեյան մշակութային միության նոր սրահի բացման արարողությունը, որին մասնակցեցին ԱՄՆ արեւելյան ափի հայկական կառույցների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Իր խոսքում, ընդգծելով Թեքեյան մշակութային միության դերը հայ ինքնության, լեզվի եւ մշակույթի պահպանության գործում, դեսպան Նազարյանը նշեց, որ հայապահպանման առաքելությունն իրականացնելիս սփյուռքում իրենց առանձնահատուկ դերակատարությունն ունեն ե՛ւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, ե՛ւ սփյուռքյան ավանդական կուսակցությունները, միությունները, մշակութային խմբերը, բարերարներն ու պարզապես անհատները:

Շնորհակալություն հայտնելով թեքեյանականներին իրենց դրսեւորած անսահման հայրենասիրության ու նվիրվածության համարՙ Կարեն Նազարյանն ընդգծեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թեքեյան միությունը եւ ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել են բազմաթիվ միջոցառումներՙ նվիրված հայրենիքի անկախությանը, հայկական բանակի կազմավորմանը, Շուշիի ազատագրմանը եւ ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 20-ամյակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ