RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1102, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հ. Ծ.

Գլենդեյլից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Հայկական կրթական հաստատությունը» (Armenian Eductional Foundation) սկսել է դիմումների ընդունումը Ռիչարդ Թուֆենկյան կրթաթոշակի համար: 2013-14 ուստարվա համար նախատեսված է 2,500 դոլարի չափով հինգ կրթաթոշակ հատկացնել այն հայ ուսանողներին, որոնք ցանկանում են իրենց բարձրագույն ուսումը շարունակել հավատարմագրված որեւէ քոլեջում կամ համալսարանում (Հայաստանում թե Ամերիկայում): Դիմողները պարտավոր են ներկայացնել կիսամյակային գնահատականների նվազագույնը 3,0 չափանիշ (GPA), տեղեկանք ընտանիքի ֆինանսական դրության եւ ակտիվ հասարակական գործունեության մասին:

Դիմումները ուղարկել AEF-ի գրասենյակ «600 West Broadway, Suite 13, Glendale, CA 91204» հասցեով ոչ ուշ, քան հուլիսի 31-ը (փոստային նշումով):

Ռիչարդ Թուֆենկյան կրթաթոշակի հիմնադրամը ստեղծել են Ռալֆ եւ Սավի Թուֆենկյանները ի հիշատակ իրենց որդու: 1991-ից ի վեր հիմնադրամը 293,270 դոլար է հատկացրել այդ նպատակի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ