RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013



Տեղադրվել է` 2013-05-24 23:37:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1091, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՅՈՒՆԻՍԵՖ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Եվրոպայի օրը մեծ հանդիսավորությամբ նշվեց Արամ Խաչատրյան համերգասրահում` ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի կատարմամբ:

Ինչպես նշեց ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, մարդկանց, պետություններին համախմբում է արվեստը. «Շատ ուրախ եմ, որ այս ամենը միավորում է արվեստը եւ ոչ թե քաղաքականությունը, ինչի մասին միշտ խոսում են: Մանկական նվագախմբի երեխաները նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին, եւ նրանք ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ ու կատարողական վարպետություն, ինչը մեր կրթական համակարգի արդյունքն է»: Ի դեպ, համերգի առաջին ստեղծագործությունը պրեմիերա էր. այն խորվաթ կոմպոզիտորի կողմից գրվել է հատուկ այս համերգի համար

Նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց Եվրոպական միության անդամ պետությունների ավանդական երաժշտության գեղեցիկ կատարումներ, ինչպես նաեւ հնչեցին հայ կոմպոզիտորների` Էդվարդ Միրզոյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, դեսպաններ եւ այլք:

Ներկաներին ողջունեցին եւ Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը հիմնվել է Սերգեյ Սմբատյանի կողմից` 2009 թվականին եւ բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում ու Եվրոպայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #87, 25-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ