RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1639, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Մայիսի 30-ին Ուելսի արքայազն Չարլզը, որը Հայաստանում է «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր տաճարում արքայազնին ողջունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում եւ կարեւոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին սրբությունը նաեւ անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ առկա համագործակցությունը:

Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ արքայազն Չարլզն այցելեցին Մայր տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի իշխանը ծանոթացավ Հայ եկեղեցու կողմից պահպանվող հոգեւոր եւ մշակութային արժեքներին:

Վեհափառ հայրապետը եւ արքայազնը միասին շրջեցին նաեւ Մայր աթոռի տարածքում, այցելեցին Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացվեց Մայր աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը:

Արքայազն Չարլզը եղավ նաեւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանները, տիար Արմեն Սարգսյանը, տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանները:

Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզը եղավ նաեւ մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում եւ Ս. Հռիփսիմե վանքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ