RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1097, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Ս. Գլազեւ. «Մաքսային միությանը մասնակցելը բացառում է մուտքը Եվրոմիություն»

Աստանայումՙ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները համաձայնեցրել են Ուկրաինայի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության համագործակցության խորացման հուշագրի տեքստը: Այդ ընկերակցության շրջանակներում է գործում Մաքսային միությունը: «Կոմերսանտ Ուկրաինա» թերթի տեղեկությունների համաձայն, փաստաթուղթը Կիեւին չի շնորհում Մաքսային միությունում (ՄՄ) դիտորդի պաշտոնական կարգավիճակ, քանի որ կանոնադրական փաստաթղթում նման կարգավիճակ չի նախատեսվում: Ապագայում պայմանագրերի մեջ գուցեեւ կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ: ՄՄ անդամ երկրները մայիսի 29-ին խոստացան Եվրասիական տնտեսական միության ստեղծման ժամանակ Ուկրաինային վերապահել հատուկ կարգավիճակ: Եվրասիական տնտեսական միությունը կունենա ՄՄ-ի համեմատությամբ ինտեգրման ավելի բարձր աստիճան:

Աստանայի գագաթաժողովին մասնակցում էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը ստիպված էր խուսանավել Եվրոմիության եւ Մաքսային միության միջեւ: ՌԴ նախագահի խորհրդական, Եվրասիական տնտեսական ընկերակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Գլազեւը անսքող կերպով հայտարարեց, որ դիտորդի կարգավիճակը կփակի Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրոմիություն: Ամեն դեպքում դա դժվարացնում է ԵՄ-ի հետ Ուկրաինայի գործընկերային հարաբերությունները:

«Մենք ողջունում ենք Ուկրաինայի ցանկությունըՙ վերադառնալու եվրասիական ինտեգրման պրոցես, որից նա դուրս էր մնացել «նարնջագույն հեղափոխությունից» հետո», հայտարարել է Գլազեւը բանակցությունների ավարտից հետո: Ավելի ուշ ՀըԽ daily էլեկտրոնային հրատարակությանը տված հարցազրույցում նա պարզաբանել է. «Ուկրաինայի հասարակայնության համար կարեւոր է հասկանալ, որ Մաքսային միությանը մասնակցելը բացառում է մուտքը Եվրոմիություն»:

Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը մեջբերում է Գլազեւի հետեւյալ խոսքերը. «Դիտորդի կարգավիճակ շնորհվում է լոկ այն պետություններին, որոնք ուզում են մտնել մեր ինտեգրացիոն միավորման մեջ: Քանի որ մենք պայմանավորվեցինք Ուկրաինային դիտորդի կարգավիճակ տալ նոր-նոր ձեւավորվող Եվրասիական տնտեսական միությունում, դա ցույց է տալիս այդ միության մեջ մտնելու Ուկրաինայի մտադրությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ