RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՈՒՄ

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

C-300-ների առաջին խմբաքանակը Սիրիայում

Սիրիական ընդդիմության գլխավոր կազմակերպությունըՙ Ազգային կոալիցիան, հրապարակել է Ժնեւում սիրիական հակամարտության հարցերին նվիրված հունիսյան կոնֆերանսին իր մասնակցության պայմանները: Ընդդիմադիրները պահանջում են, որ կոնֆերանսում որոշվեն Սիրիայի հակամարտության ավարտման եւ նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության ժամկետները:

Ազգային կոալիցիայի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ կազմակերպությունը ողջունում է հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Ընդդիմադիրները զինված բախումների ավարտման գլխավոր պայման են համարում Ասադի, ինչպես նաեւ զինվորական հրամանատարության եւ անվտանգության ուժերի վերնախավի հրաժարականը:

Ռոյթեր գործակալությունը նշում է, որ կոալիցիայի հայտարարությունն արվել է ներքին տարաձայնությունների պայմաններում: Ներկայումս կազմակերպության մեջ մտնող 60 անդամները ներկայացնում են սիրիական ընդդիմության առավելապես իսլամիստական թեւը: Արեւմուտքի երկրների պահանջով կոալիցիայի ընդլայնմանը եւ ազատական շարժումների ներգրավմանը ուղղված բանակցությունները առայժմ արդյունք չեն տալիս:

Նախագահ Բաշար Ասադի վարչակազմը մայիսի 30-ին արձագանքել է ընդդիմության հայտարարությանը: Արտգործնախարար Վալիդ Մուալլեմը նշել է, որ Բաշար Ասադը կպաշտոնավարի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը. նախագահական լիազորություններն ավարտվում են 2014-ին:

Ժնեւի հաշտության կոնֆերանսը նախապատրաստում են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Պաշտոնական Դամասկոսը պատրաստակամություն է հայտնել դրան մասնակցելու առանց նախապայմանների:

Ինչ վերաբերում է մի քանի տարի առաջ կնքված ռուս-սիրիական ռազմական գործարքին, նախագահ Ասադը լիբանանցի շիա արմատականներին «Հզբոլլահ» խմբավորմանը պատկանող «Ալ Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական C-300 հակաօդային համալիրների առաջին խմբաքանակն արդեն հասցվել է Սիրիա: Ասադի հարցազրույցը հեռուստաեթերում ցուցադրվել է մայիսի 30-ին: Նախագահի խոսքերով, մոտ ժամանակներս C-300-ների առաքումները պետք է ավարտվեն: Ասադն ավելացրել էր, որ Սիրիայի բանակը պատրաստ է պայքարել ներքին եւ արտաքին սպառնալիքների դեմ եւ մասնավորապես հետ մղել օդային գրոհները:

Ավելի վաղՙ մայիսի 28-ին, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել էր, որ Սիրիայի համար նախատեսված C-300-ները դեռ Ռուսաստանի տարածքում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ