RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1078, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 45

«ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ»ՙ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼՈՆԴՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Մեծ եղեռնի հարյուրամյակի տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակներում հունիսի 4-ին Լոնդոնի համալսարանում կկայանա դոկտ. Դեյվիդ Գոնտի դասախոսությունը «Ասորիներ, սիրիացիներ, քրդեր եւ թուրքեր: Ողբերգություն հայերի ցեղասպանության կուլիսների հետեւում» թեմայով: Նախաձեռնողներն են «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության օժանդակությամբ Լոնդոնի համալսարանում վերջերս ստեղծված Հայկական ուսումնասիրությունների ծրագիրը (հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մոսկոֆյան) եւ «SOAS-ում Հայաստանի բարեկամները» կազմակերպությունը:

Առաջին աշխարհամարտի օրերին քրիստոնեական շատ խմբավորումներ կոտորվեցին, էթնիկական զտումների եւ ցեղասպանության ենթարկվեցին: Նրանց մեծ մասը ապրում էր Արեւելյան Անատոլիայում եւ Հյուսիսային Միջագետքում: Կոտորածներին զոհ գնաց մոտ 250 հազար հոգի: Ուսումնասիրությունները քիչ են այս մասին, բայց ասորիները հիշում են եւ 1915 թվականը անվանում «Սեյֆո», այսինքնՙ «յաթաղանի տարի»: Նրանք ամեն տարի աշխարհով մեկ հիշատակում են փետրվարյան այդ իրադարձությունը եւ «Սեյֆոյին» տալիս ցեղասպանության նշանակություն:

Դոկտ. Դեյվիդ Գոնտը Սոդերտորն համալսարանի (Ստոկհոլմ) Բալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի պատմության դասախոս է եւ անդամ Եվրոպական ակադեմիայի: Բազմաթիվ հոդվածներ է ստորագրել Օսմանյան կայսրությունում ասորիների ճակատագրի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ